Թեզիսի ձևաչափերը

Թեզիսը պատրաստվում է A4 ձևաչափի թղթի վրա` MS Word ծրագրով, 1-2 էջի սահմաններում: Լուսանցքները պետք է լինեն 20 մմ, տողերի եզրերը՝ հավասարեցված, տառատեսակը հայերենի համար` «Sylfaen», անգլերենի համար` «Times New Roman», տողերի միջև հեռավորությունը` 1, տեքստի տառաչափը` 12, միայն վերնագիրը` 14 տառաչափով: Տեքստում չպետք է լինեն աղյուսակներ և դիագրամներ: Սկզբում տրվում է թեզիսի վերնագիրը` գլխատառ /UPPER CASE/, հաստ /Bold/, որից հետո բաց է թողնվում 1 տող և տրվում է հիմնական տեքստը: Ներկայացվող թեզիսի ֆայլը խնդրում ենք անվանակոչել հետևյալ սկզբունքով՝ անուն-ազգանուն-թեզիսի վերնագիր. օրինակ` "John-Mayer-The impact of chess on children's cognitive development". 

Թեզիսները ընդունվում են հայերենով և անգլերենով: 

Նյութերը պետք է ուղարկել մինչև ս/թ. օգոստոսի 10-ը: Ստացված թեզիսները կուսումնասիրվեն գիտական խորհրդի կողմից: Արդյունքների մասին հեղինակները կտեղեկացվեն մինչև ս/թ. օգոստոսի 25-ը: Որից հետո ընտրված թեզիսների հեղինակներից կպահանջվի ներկայացնել հոդվածի ամբողջական տարբերակը: Կոնֆերանսի կազմակերպիչները կհոգան հավանության արժանացած թեզիսների հեղինակների ծախսերը (հյուրանոց, 3-անգամյա սնունդ, տեղափոխումը Հայաստանի տարածքում), իսկ ճանապարհածախսի մասին տեղեկատվություն կտրամադրվի որոշ ֆինանսական հարցերի պարզաբանումից հետո:

 

Ամբողջական հոդվածի ձևաչափերը


Ամբողջական հոդվածը պետք է ներկայացվի հետևյալ ձևաչափերին համապատասխան. MS Word ծրագրով, տառատեսակը` «Times New Roman», տեքստի տառաչափը` 12, միայն վերնագիրը` 14 տառաչափով, էջերի քանակը չպետք է գերազանցի 6-8-ը:  Լուսանցքները բոլոր կողմերից պետք է լինեն 20 մմ, տողերի միջև հեռավորությունը` 1: Տեքստի վերնագիրը անհրաժեշտ է գրել գլխատառ /UPPER CASE/ և հաստ /Bold/, որից հետո բաց է թողնվում 1 տող և տրվում է հիմնական տեքստը, վերնագիրը նշել յուրաքանչյուր էջի վերևում: Ներկայացվող հոդվածի ֆայլը խնդրում ենք անվանակոչել հետևյալ սկզբունքով՝ անուն-ազգանուն-վերնագիր. օրինակ` "John-Mayer-The impact of chess on children's cognitive development”:

Ամբողջական հոդվածը պետք է բաղկացած լինի 4 գլխավոր բաժիններից` վերնագիր, անոտացիա, հիմնական տեքստ և հղումներ

Հղումների համար պահանջվող ձևաչափերին կարող եք ծանոթանալ` հետևելով հղմանը https://owl.english.purdue.edu/owl/resource/560/07/

Ամբողջական հոդվածը անհրաժեշտ է ներկայացնել անգլերենով մինչև ս/թ. սեպտեմբերի 25-ը: