Անցկացման վայրը

Անցկացման վայրը 

«Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագիրը կրող միջազգային կոնֆերանսը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 30-ից (ժամանման օր) մինչև հոկտեմբերի 3-ը (մեկնման օր) ք. Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում, որը գտնվում է Հայաստանի հայտնի առողջարանային քաղաք Ծաղկաձորի սրտում:  «Ռոսիա» հյուրանոցը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին և իր այցելուներին է առաջարկում դասական մեկտեղանոց և երկտեղանոց, ինչպես նաև նախագահական լյուքս սենյակներ: Հյուրանոցի առաջին հարկը կահավորված է փափուկ բազմոցներով և ձևավորված` էկզոտիկ ծառերով: Ունենալով հատուկ կահավորված կոնֆերանս դահլիճ` հյուրանոցը հարմար վայր է կոնֆերանսների և սեմինարների կազմակերպման ու անցկացման համար:

Կացություն

Ստորև կարող եք ծանոթանալ առաջարկվող սենյակների տեսակներին և արժեքներին` նախատեսված մեկ անձի համար. 

Սենյակի տեսակը Քանակ Արժեք (1 գիշերը)
Մեկտեղանոց/Երկտեղանոց 35 $30 / $50
Թվին 8 $50

Արժեքը ներառում է`
ԱԱՀ 20%
Երեքանգամյա սնունդ (նախաճաշ, ճաշ, ընթրիք)

Անվճար ծառայություններ                   
Մանկական սենյակ
Կինոսրահ
Լողավազան (մինչև 17:00)
Մարզասրահ
ՄԱՖ ակումբ
Հանգստյան սենյակ
Ինտերնետ 
Ավտոկայանատեղի
Սեղանի թենիս

Ժամանումը՝ 14:00
Մեկնումը՝ 12:00 

Հավելյալ տեղեկատվություն՝  http://www.hotelrussia.am/

Hotel Logo