Կազմակերպիչներ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
Հայաստանի շախմատի ակադեմիան հանդիսանում է շախմատի ուսուցման լավագույն կենտրոններից մեկը: Այս տարիների ընթացքում ակադեմիայի սաներից մի քանիսը դարձել են միջազգային գրոսմայստերներ և վարպետներ, Եվրոպայի առաջնություններում երեքը դարձել են ոսկե, իսկ երկուսը՝ արծաթե մեդալակիրներ, ինչպես նաեւ Աշխարհի առաջնություններում ձեռք են բերել 2-ական ոսկե և արծաթե մեդալներ:
Հայաստանի շախմատային ֆեդերացիան (սկզբնական շրջանում՝ սեկցիա) ստեղծվել է 1927 թվականին: Երկրի 1-ին առաջնությունը անցկացվել է 1934 թվականին: Հայաստանի 1-ին չեմպիոնը Հենրիկ Գասպարյանն էր. հետագայում նա երկրի չեմպիոն դարձավ ևս ինը անգամ: Հայաստանը ՖԻԴԵ-ի անդամ է 1992 թվականից:
ՖԻԴԵ-ն (Շախմատի միջազգային ֆեդերացիա) հիմնադրվել է 1924թ. հուլիսի 20-ին Փարիզում: 1999թ.-ին ՖԻԴԵ-ն Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչվել է Սպորտի միջազգային ֆեդերացիա:
Հայկական պետական մանկավարժական համալսարանը հիմնադրվել է 1922 թվականի նոյեմբերի 7-ին, իսկ 1948 թվականից կրում է մեծ Լուսավորիչ ու մանկավարժ Խաչատուր Աբովյանի անունը: