Գրանցման վերջնաժամկետի փոփոխություն
Ուշադրություն բոլոր նրանց, ովքեր ցանականում են մասնակցել կոնֆերանսին. գրանցման և թեզիսների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը: Գիտխորհրդի որոշման մասին հեղինակները կտեղեկացվեն մինչև ս.թ. սեպտեմբերի 5-ը: Ապա ընտրված թեզիսների հեղինակներից կպահանջվի ներկայացնել հոդվածի ամբողջական տարբերակը:
Կոնֆերանսի կազմակերպիչները կհոգան հավանության արժանացած թեզիսների հեղինակների ծախսերը` հյուրանոց, 3-անգամյա սնունդ, տեղափոխումը Հայաստանի տարածքում: Կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում ճամփորդական ծախսերի համար: