Կոնֆերանսն ունեցավ հաջող ավարտ
Կոնֆերանսի երկրորդ օրը զեկույցներով հանդես եկան ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան խոսնակները: Ելույթներից հետո բոլոր ներկաները մասնակցեցին կլոր-սեղան քննարկմանը և հայտնեցին իրենց տեսակետները հիմնական խնդիրների և խոչընդոտների առնչությամբ, որոնք պետք է հաղթահարել համատեղ ջանքերով: Քննարկումները ցույց տվեցին, որ բոլոր մասնագետներն ունեն նույն տեսլականը «Շախմատային դպրոցում» ծրագրի զարգացման վերաբերյալ:
Երկրորդ օրը լի էր լարված քննարկումներով և մտքերի ակտիվ փոխանակմամբ, որին հաջորդեց կոնֆերանսի մասնակիցների այցելությունը Ծաղկաձորի սրտում գտնվող Կեչառիս վանք: Երկօրյա կոնֆերանսը ավարտվեց տոնական ընթրիքով, որի ընթացքում Ծաղկաձորի քաղաքապետ պարոն Արթուր Հարությունյանը հուշանվերներ բաժանվեց արտերկրի բոլոր հյուրերին և շնորհավորեց կազմակերպիչներին ու մասնակիցներին կոնֆերանսի հաջող կայացման կապակցությամբ:
Կոնֆերանսի ավարտին բոլոր մասնակիցները հույս հայտնեցին, որ շուտով ողջ աշխարհի լավագույն մասնագետները կրկին կհանդիպեն Հայաստանում` քննարկելու «Շախմատը դպրոցներում» ծրագիրը և խթանելու այս ոլորտում միջազգային համագործակցությունը: Այսպիսով, կոնֆերանսն իր արդյունավետության և համընդհանուր լուսաբանման տեսանկյունից կարող ենք համարել հաջողված: