Ի գիտություն մասնակցել ցանկացողներին

Հարգելի գործընկերներ և «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագրով կոնֆերանսի ապագա մասնակիցներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ արդեն կարող եք գրանցվել մեր կայքում և հաստատել Ձեր մասնակցությունը կոնֆերանսին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը Ծաղկաձորում։

Հարկ ենք համարում նաև հավելել, որ եթե ցանկություն ունեք հանդես գալու զեկույցով, ապա կարող եք Մասկացության հայտին կից ուղարկել նաև Ձեր թեզիսը։ Զեկույցի չափորոշիչներին կարող եք ծանոթանալ Ձևաչափեր բաժնում։ Թեզիսներն ընդունվում են հայերենով և անգլերենով: Նյութերը պետք է ուղարկել մինչև ս.թ. օգոստոսի 10-ը: Ստացված թեզիսները կուսումնասիրվեն գիտական խորհրդի կողմից: Արդյունքների մասին հեղինակները կտեղեկացվեն մինչև ս.թ. օգոստոսի 25-ը, որից հետո ընտրված թեզիսների հեղինակներից կպահանջվի ներկայացնել հոդվածի ամբողջական տարբերակը:

Կոնֆերանսի ծրագիրը և զեկուցողների անունները կհրապարակվեն պաշտոնական կայքէջում մինչև ս.թ. օգոստոսի վերջ: