Բարի գալուստ...

Հարգելի գործընկերներ,

Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագիրը կրող միջազգային կոնֆերանսին: Կոնֆերանսի կազմակերպիչներն են Հայաստանի շախմատի ակադեմիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ՖԻԴԵ-ի, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ: Կոնֆերանսը կընթանա ս.թ. սեպտեմբերի 30-ից (ժամանման օր) մինչև հոկտեմբերի 3-ը (մեկնման օր) ք. Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում:

Կոնֆերանսի շրջանակներում կկազմակերպվեն քննարկումներ հետևյալ հինգ ուղղություններով՝

  • Շախմատային կրթություն և անձի զարգացում,
  • Շախմատի ուսուցման սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրներ,
  • Շախմատի ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման հիմնախնդիրներ,
  • Շախմատի ուսուցման տեխնոլոգիական և մեթոդական կողմեր,
  • Շախմատը և ներառական կրթության պրակտիկան

Հարգանքով`           

ՄԳ Սմբատ Լպուտյան
Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն              
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ