Կոնֆերանսն ունեցավ հաջող ավարտ

2016-10-02

Կոնֆերանսի երկրորդ օրը զեկույցներով հանդես եկան ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան խոսնակները: Ելույթներից հետո բոլոր ներկաները մասնակցեցին կլոր-սեղան քննարկմանը և հայտնեցին իրենց տեսակետները հիմնական խնդիրների և խոչընդոտների առնչությամբ, որոնք պետք է հաղթահարել համատեղ ջանքերով: Քննարկումները ցույց տվեցին, որ բոլոր մասնագետներն ունեն նույն տեսլականը «Շախմատային դպրոցում» ծրագրի զարգացման վերաբերյալ:

Երկրորդ օրը լի էր լարված քննարկումներով և մտքերի ակտիվ փոխանակմամբ, որին հաջորդեց  կոնֆերանսի մասնակիցների այցելությունը Ծաղկաձորի սրտում գտնվող Կեչառիս վանք: Երկօրյա կոնֆերանսը ավարտվեց տոնական ընթրիքով, որի ընթացքում Ծաղկաձորի քաղաքապետ պարոն Արթուր Հարությունյանը  հուշանվերներ բաժանվեց արտերկրի բոլոր հյուրերին և շնորհավորեց կազմակերպիչներին ու մասնակիցներին կոնֆերանսի հաջող կայացման կապակցությամբ:

Մեկնարկեց կոնֆերանսը

2016-10-01

Այսօր՝ հոկտեմբերի մեկին Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում տեղի ունեցավ «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագրով երկօրյա կոնֆերանսի հանդիսավոր բացումը, որին հաջորդեցին զեկուցումների երկու փուլերը:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հյաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ և Շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, Շախմատի եվրոպական միության նախագահ Զուրաբ Ազմայպարաշվիլին, ՖԻԴԵ-ի` Շախմատը դպրոցում հանձնաժողովի նախագահ Քեվին Օ’Քոնելը, մի շարք պատվավոր հյուրեր, ինչպես նաև շուրջ 20 երկրների ավելի քան 50 մասնակիցներ: Վերոնշյալ պաշտոնյաները հանդես եկան ողջույնի խոսքերով՝ ցանկանալով կոնֆերանսի մասնակիցներին գաղափարների արդյունավետ փոխանակում:

Կոնֆերանսի առաջին օրվա ընթացքում ներկայացվեցին հայ հոգեբանների, սոցիոլոգների, մեթոդիստների, ինպես նաև շախմատի դասագրքի հեղինակների զեկույցները` հետևյալ հինգ ուղղություններով՝

Ուշադրություն

2016-09-15

Կոնֆերասնի հարգելի մասնակիցներ, տեղեկացնում ենք, որ փոփոխվել է մուտքավճարների փոխանցման հաշվեհամարը: Բանկային նոր տվյալները կարող եք գտնել այստեղ:

Գրանցման վերջնաժամկետի փոփոխություն

2016-08-22

Ուշադրություն բոլոր նրանց, ովքեր ցանականում են մասնակցել կոնֆերանսին.  գրանցման և թեզիսների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը: Գիտխորհրդի որոշման մասին հեղինակները կտեղեկացվեն մինչև ս.թ. սեպտեմբերի  5-ը:  Ապա ընտրված թեզիսների հեղինակներից կպահանջվի ներկայացնել հոդվածի ամբողջական տարբերակը:

Կոնֆերանսի կազմակերպիչները կհոգան հավանության արժանացած թեզիսների հեղինակների ծախսերը` հյուրանոց, 3-անգամյա սնունդ, տեղափոխումը Հայաստանի տարածքում: Կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում ճամփորդական ծախսերի համար:

 

Ի գիտություն մասնակցել ցանկացողներին

2016-07-09

Հարգելի գործընկերներ և «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագրով կոնֆերանսի ապագա մասնակիցներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ արդեն կարող եք գրանցվել մեր կայքում և հաստատել Ձեր մասնակցությունը կոնֆերանսին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը Ծաղկաձորում։

Հարկ ենք համարում նաև հավելել, որ եթե ցանկություն ունեք հանդես գալու զեկույցով, ապա կարող եք Մասկացության հայտին կից ուղարկել նաև Ձեր թեզիսը։ Զեկույցի չափորոշիչներին կարող եք ծանոթանալ Ձևաչափեր բաժնում։ Թեզիսներն ընդունվում են հայերենով և անգլերենով: Նյութերը պետք է ուղարկել մինչև ս.թ. օգոստոսի 10-ը: Ստացված թեզիսները կուսումնասիրվեն գիտական խորհրդի կողմից: Արդյունքների մասին հեղինակները կտեղեկացվեն մինչև ս.թ. օգոստոսի 25-ը, որից հետո ընտրված թեզիսների հեղինակներից կպահանջվի ներկայացնել հոդվածի ամբողջական տարբերակը:

Բարի գալուստ...

Հարգելի գործընկերներ,

Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագիրը կրող միջազգային կոնֆերանսին: Կոնֆերանսի կազմակերպիչներն են Հայաստանի շախմատի ակադեմիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ՖԻԴԵ-ի, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ: Կոնֆերանսը կընթանա ս.թ. սեպտեմբերի 30-ից (ժամանման օր) մինչև հոկտեմբերի 3-ը (մեկնման օր) ք. Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում:

Կոնֆերանսի շրջանակներում կկազմակերպվեն քննարկումներ հետևյալ հինգ ուղղություններով՝

Շախմատը կրթական համակարգում

2016-06-16

Ինչու՞ դպրոց: Շախմատի ներառումը կրթական համակարգում:

Ինչու՞ է շախմատն ընդգրկվել դպրոցում որպես ուսումնական առարկա: Նախապատրաստական և կազմակերպչական փուլերում այս հարցը բազմիցս հնչել է: Եվ, այնուամենայնիվ, ինչու՞ ընդգրկել շախմատը դպրոցական ծրագրում:

Նախ, շախմատն արդար խաղ է: Փոքրիկը, որ դեռ 5-6 տարեկան է, սկսում է սովորել մի խաղ, որը լիովին արդար է: Չկա մի երրորդ կողմ, որը կարող է խոչընդոտել կամ հանգեցնել անարդարության: Փոքր տարիքից երեխան խաղում է շախմատ և սովորում` ինչպես հաղթել և պարտվել արդար, ինչպես պայքարել արդար: Նա սովորում է ընդունել սեփական պարտությունն արժանապատվորեն և հաղթել արժանապատվորեն, իսկ երբ երկու խաղընկեր միմյանց ձեռք են սեղմում, նրանք համաձայնում են հարգել այս արժեքները: